Քաղաքական 15:51 28/09/2021 Հայաստան

Իմ կողմից բերված օրակարգերը մահացու վտանգավոր են իշխանության համար. Ղազինյան

«Վերջին երկու նիստերին իմ կողմից օրակարգ էին բերվում հարցեր, որոնք մահացու վտանգավոր են իշխանության համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա առաջարկեց ստեղծել ենթահանձնաժողով, որը պետք է պարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկը մերժելու հանգամանքները, մոտիվացիան, պատճառները, որոշմանը մասնակցող սուբյեկտների շրջանակը, նրանց կոմպետենտությունը, ստացված տեղեկատվության համարժեքությունն այդ որոշման կայացման համար։ Սակայն այն օրակարգ չընդգրկվեց։

«Իմ առաջարկները վտանգավոր են իշխանության համար, քանի որ պարունակում են Քրեական օրենսգրքի հատկանիշներ, որ տեղի է ունեցել հանցագործություն, հոկտեմբերի 7-ին պատերազմը պետք է կանգնեցվեր, բայց չկանգնեցվեց առայժմ հասնելի մեկ անձի որոշումով։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ այդ մեկ անձից զատ ո՞վ է մասնակցել այդ որոշման կայացմանը, համապատասխանատու այդ որոշման, դրա հետևանքների համար։ Մեր նպատակը դա էր, դա ևս մերժվեց»,- ասաց Ղազինյանը։

Ըստ նրա, իր առաջարկը մերժվեց, քանի որ ստիպված էին լինելու, նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գալ ենթահանձնաժողով, ներկայացնել տեղեկատվություն ու պատասխանել հարցերի, քանի որ պատերազմի ժամանակ նա Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության բաձրագույն ներկայացուցիչն էր՝ լինելով 7-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինքը ևս պետք է քննվեր այդ ենթահանձնաժողովի կողմից։

«Դա խոսում է այն մասին, որ եթե իշխանությունները որոշեն ստեղծել քննիչ հանձնաժողով, այն չի կարող ղեկավարվել այդ քննվող առարկայի մեջ էական և կարևոր դերակատարություն ունեցած մարդու կողմից։ Քննիչ հանձնաժողովը չի կարող ղեկավարել Անդրանիկ Քոչարյանը, նա իրավունք չունի ղեկավարել այն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այսօրվա առաջարկին, որ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա ՔՊ խմբակցությանը հարկադրված կլինեն առաջարկել հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել, Ա. Ղազինյանն, ում արդեն  հինգ անգամ ՔՊ-ական պատգամավորները չեն ընտրում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ասաց. «Իրենց իրավունքն է, թող բերեն այդ հարցը լիագումար նիստ, օրենքի փոփոխությունը կքննարկվի քաղաքական հարթության վրա, կհնչեն բոլոր գնահատականները, որակումները»։

Հարցին՝ ըստ էության մեկ ամիս ժամանակ են տվել իրեն ընտրության համար, շարունակելո՞ւ է մեկ ամսվա ընթացքում նորից առաջադրվել, Ա. Ղազինյանը պատասխանեց. «Այստեղ կա երկու կարևոր հարց՝ իշխանությունը ոչ մի բարոյական իրավունք չունի պարտադրելու ընդդիմությանը վարքագիծ, պարտավոր են հարգել ընդդիմության դիրքորոշումը և կատարել իրենց քվեարությունը։

Երկրորդ՝ հրաժարվել, նշանակում է այդ պաշտոնը, դիրքը հանձնել իշխանությանը։ Հետևաբար, այս երկու սկզբունքներից ելնելով՝ ընդդիմությունը չի կարող  ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին և փոխել թեկնածուին և նախագահի տեղակալի կարգավիճակը հանձնել իշխանությանը»։

Նա ասաց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալը պաշտոն չի համարում, եթե իր համար սկզբունքային լիներ ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ, վաղուց լուծած կլիներ այդ հարցը։

«Ձևերը տարբեր են։ Ունեմ սկզբունքային դիրքորոշում, կա թեկնածու, որն առաջադրվել է, իշխանության վարքագիծը ստիպեց ընդդիմությանը մնալ կոշտ դիրքերում։

Իրենք սրա համար կրում են քաղաքական պատասխանատվություն՝ հանձնաժողովի աշխատանքը կազմալուծված է, անգործունակ է, քանի որ բովանդակային հարցերի քննությունը և խորհրդարանական վերահսկողությունը, որ պետք է իրականացնի հանձնաժողովը, 5 անգամ նիստ է հրավիրվել, 5 անգամ էլ տեղի չի ունեցել։ Սա իմ որակումն է, գնահատականն է, շատ ավելի կարևոր գնահատական կա, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին»,- ասաց Արթուր Ղազինյանը։

նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգում տիրող աղետալի, կոլապսային իրավիճակում հանձնաժողովը համարժեք չէ։

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի պաշտպանությանն ու անվտանգությանը սպառնացող համար մեկ վտանգը հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրվելը կամ չընտրվելն է։ Դա բխում է հանձնաժողովի նախագահի կողմից կազմվող օրակարգից», - ասաց Արթուր Ղազինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:00
Հայաստանի տարբեր շրջաններում գետնաբուքը շարունակվում է
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում, դիտվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ...
Աղբյուր` Panorama.am
22:57
Սարսափելի դեպք Կրասնոյարսկում. Ուսանողուհին ծննդաբերել է զուգարանում, ապա երեխային գցել աղբամանի մեջ
Սարսափելի դեպք է տեղի ունեցել Կրասնոյարսկի շրջանում։ Կանսկ քաղաքում 17-ամյա ուսանողուհին ծննդաբերել է հանրակացարանի զուգարանում, ապա նորածին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Վրաստանում անչափահաս երեխան և նրա ընտանիքը մնացել են ձյան տակ
Վրաստանի ներքին գործերի նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում են արևմտյան Վրաստանում առատ ձյան...
Աղբյուր` Panorama.am
22:45
Խոշոր վթար «Արծվի թևեր»-ի մոտ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 25-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ...
Աղբյուր` Panorama.am
22:20
ԴՕԿ կուսակցությունը մեկնաբանում է Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերը
Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որտեղ անդրադառնում է նաև Ղուկասյանի ձերբակալության...
Աղբյուր` Panorama.am
22:03
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Սլավիկ Գալստյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին
Սլավիկ Գալստյանը PWL-8 (Professional Wrestling League) լիգայում 5:4 հաշվով հաղթեց Օլիմպիական և Աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին:...
Աղբյուր` Panorama.am
21:30
Մյունխենի օդանավակայանը կաթվածահար կլինի
Գերմանիայի երկրորդ ամենածանրաբեռնված` Մյունխենի օդանավակայանը, փետրվարի 27-28-ը կաթվածահար է լինելու աշխատողների գործադուլի պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի միջնորդությունն անհիմն է ճանաչել և թողել առանց քննության
Փետրվարի 25-ին Բաքվում շարունակվեց Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից հարուցված  շինծու  քրեական գործը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:09
Առողջապահության նոր տարին գարնանն է, իսկ հիվանդ քաղաքացիները թող սպասեն․ Ծաղիկ Վարդանյան
Առողջապահության կազմակերպիչ, ԱՆ նախկին պաշտոնյա Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Առողջապահության նախարարությունում տարին սկսվում է գարնանից...
Աղբյուր` Panorama.am
21:07
Երևանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը
«Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Աղբյուր` Panorama.am
20:53
Մակրոնը չի հաջողվում Թրամփից ստանալ աջակցություն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը՝  հակամարտության ավարտին եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:42
Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են
Փետրվարի 25-ին՝ ժամը 20:40-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Մ-2-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր...
Աղբյուր` Panorama.am
20:31
Սկանդալային ձայնագրություն` «փողը չեն մուծում, մի´ քշեք»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մեկնաբանություն չունի
Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մտահոգիչ է ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը․ ՔԻՀԿ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել  Էդգար Ղազարյանի քաղաքական հետապնդման մասին։ Հայտարարության մեջ ասվում...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ուրարտուն հաղթեց Արարատ-Արմենիային․ Կալուկյանը նորամուտը նշանավորեց գոլով
Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 20-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս արտագնա հաղթանակ տարավ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}