
Բամբակաշատ և Նոր Արմավիր գյուղերում անմահ հերոսներին նվիրված խաչքար-հուշակոթողներ են բացվել
Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված, անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողներ են բացվել ու ոգեկոչել զոհված հայորդիներին։ Միջոցառումներին մասնակցել է ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հուշ-ցերեկույթների ընթացքում անդրադարձ է կատարվել մերօրյա հերոսների սխրանքերին ու քաջագործությանը, միասնական տերունական աղոթք է հղվել առ Աստված զոհվածների հոգու հանգստության համար, խոնարհվել են ծաղիկներ հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիներին նվիրված հուշակոթողներին:
Այնուհետև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Արմավիրի ուսումնական զորամասում մասնակցել է անմահ հերոսների հավերժության խորհուրդն ամփոփող հոգեհանգստյան աղոթքին և մոմավառությանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին