
Բելառուսի փոխվարչապետ. Բելառուսը հույսը դնում է ԱՊՀ գործընկերների աջակցության վրա
Բելառուսի իշխանությունները Արևմուտքի անհիմն տնտեսական ճնշումների դեպքում հույսը դնում են ԱՊՀ-ի գործընկերների աջակցության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը «Անկախ պետությունների համագործակցության 30 տարին. Արդյունքներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է երկրի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն :
«Վերջերս Բելառուսը բախվեց մարդու իրավունքները հոգալու պատրվակով մեր դեմ կիրառված Արևմուտքի աննախադեպ և աճող ճնշմանը: Մեր պետության հանդեպ մշտապես երկակի չափանիշներ են կիրառվում, և մենք շարունակում ենք այս կամ այն չափով կրել կորուստներ չհիմնավորված քաղաքական կամ տնտեսական ճնշումների պատճառով: Նման իրավիճակներում չափազանց կարևոր է գործնականում ստանալ ԱՊՀ ընկերների և գործընկերների աջակցությունը, ցույց տալ սկզբունքներին հավատարմություն, պաշտպանել մեր հիմնական մոտեցումներն ու ընդհանուր շահերը և արձագանքել տնտեսական հետևանքներին»,-ասել է Բելառուսի փոխվարչապետը, որի ելույթը հեռարձակվել է ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում:
Պետրիշենկոն ասել է, որ ԱՊՀ երկրները պետք է զբաղվեն մրցակցության, կողմնակալ վերաբերմունքի, մարտահրավերների, տարբեր բնույթի սահմանափակումների հարցերով, որոնց անհրաժեշտ է համատեղ արձագանքել: Փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ-ի առանցքային ձեռքբերումներից էր մարդկային սերտ շփումների և փոխանակումների պահպանումը, քաղաքական հարաբերություններում վստահությունը, բազմակողմանի տնտեսական կապերը և հետագա ինտեգրման միտումների պահպանումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին