Պատերազմի մասնակից, նկարիչ-քանդակագործ Բեն Պողոսյանն օգնության կարիք ունի
Նկարիչ, քանդակագործ, ղարաբաղյան երրորդ պատերազմի մասնակից Բեն Պողոսյանն օգնության կարիք ունի։
«Հայրենակիցներ ջա՜ն
Կրկին ձեր օգնությանն եմ դիմում.
Մեր զինվորը, մեր տաղանդաշատ հայորդին մեր օգնության կարիքն ունի։ Բեն Պողոսյանը, ով վտանգելով իր կյանքը, անցնելով պատերազմի դժոխքով, ունի շատ լուրջ առողջական խնդիրներ, խնդիրներ ասվածը շատ մեղմ է հնչում։
Չնայած առողջական վիճակին, Բենը շարունակում է ստեղծագործել, արարել։
Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի քանդակագործության բաժնի շրջանավարտն է Բենը։
Ներկայացնում եմ Բենի աշխատանքները։ Ովքեր ցանկություն կհայտնեն գնել, թող կապ հաստատեն ինձ հետ։ Դրանով փոքր ինչ կթեթևացնենք Բենի վիճակը, ով դեղորայքի և լուրջ բուժման կարիք ունի։ Իսկ ովքեր էլ պարզապես կօգնեն գումարով մեր տաղանդաշատ երիտասարդին, երախտապարտ կլինեմ։
Եվս մեկ անգամ խնդրում եմ ձեզ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, օգնենք Բենին ոտքի կանգնել, թև ու թիկունք լինենք, թող որ մեր փոքր ներդրումով օգնենք Բենին ապրել, արարել, փայփայենք պատերազմի թոհ ու բոհով անցած մեր հայորդուն։
ՀՀ դրամով փոխանցում կարող եք անել «Տուր ինձ հույս» ՀԿ հաշվեհամարին.
ID bank-11814021080800
Արտերկրից
Give Me Hope account: 2107325349/2700
IBAN։ CZ7727000000002107325349
Bac/SWIFT BACXCZPP
SONA VARDANYAN
Czech Republik
Prague
Post index 130 00
Street Jána Zelivskeho 1777/4»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Տուր ինձ հույս» ՀԿ դիմնադիր Սոնա Վարդանյանը։
Բեն Պողոսյանը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի քանդակագործության բաժինն ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության է մեկնել Արցախ: Ծանր վիրավորվել է Թալիշի պաշտպանական մարտերում հոկտեմբերի 2-ին: Ոտքի բեկորային բազմաթիվ վնասվածքներ, այրվածքներ, լսողության խնդիրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին