
Շվեդական Գյոտենբորգ քաղաքում պայթյուն է որոտացել բնակելի շենքում, կան զոհեր
20-25 մարդ հոսպիտալացվել է շվեդական Գյոտենբորգ քաղաքի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ըստ աղբյուրի,պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ մոտ ժամը 05.00 -ին քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի շենքում: Բացի պայթյունից, եղել է նաև հրդեհ։ Հրդեհներ են հայտնվել մի քանի շենքերում: 100 -ից 200 մարդ տարհանվել է:
Զոհերից առնվազն երեքը լուրջ վնասվածքներ են ստացել:
Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ:
#Gothenburg explosion and fire at residential building -- at least three in hospital
— Nordic News (@Nordic_News) September 28, 2021
Screenshot via Aftonbladethttps://t.co/JxwMhSCqTU pic.twitter.com/uKS3C6buYv
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին