
Գրետա Թունբերգը մեղադրել է համաշխարհային առաջնորդներին դատարկ խոստումների համար
Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը կարծում է, որ կլիմայական ճգնաժամի խնդիրները լուծելու համաշխարհային առաջնորդների խոստումները պարզապես «բլա բլա բլա» են, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Guardian-ին։
ԱՄՆ-ի և ԵՄ առաջնորդները խոստացել են հասնել ածխածնի չեզոքության մինչև 21-րդ դրաի կեսերը և կառուցել կանաչ տնտեսություն:
«Կանաչ տնտեսություն. Բլա բլա բլա: Ածխածնի չեզոքություն մինչև 2050 թվական: Բլա բլա բլա․․ Բառեր, որոնք հիանալի են հնչում, բայց դեռ գործի չեն վերածվել: Մեր հույսերն ու հավակնությունները խեղդվում են նրանց դատարկ խոստումների մեջ»,- ասել է Թունբերգը Իտալիայում Youth4Climate Youth Environment Summit գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Ակտիվիստը նաև կլիմայի հիմնախնդիրների լուծման վերաբերյալ աշխարհի առաջնորդների մոտեցումն անվանել է «կանխամտածված անգործություն» և «դավաճանություն ներկա և ապագա սերունդներին»:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին