Ալիև. Ինչո՞ւ է Իրանը զորավարժություն անցկացնում մեր սահմանի մոտ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում քննադատություններ է հնչեցրել Իրանի հասցեին: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին։
Այս հեռուստատեսային հարցազրույցում Իլհամ Ալիևը հարցականի տակ է դրել Իրանի զորավարժությունները Իրանի հյուսիսարևմտյան սահմաններին և ասել է.
«Այս զորավարժությունը զարմանք է առաջացրել մեր մոտ, քանի որ նման երևույթներ վերջին երեսուն տարիների ընթացքում չեն եղել: Ճիշտ է, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զորավարժություններ անցկացնել իր տարածքում, սակայն այդ զորավարժությունները ունենում են կոնկրետ ժամանակացույց: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այնտեղ. նման բան նախկինում չէր եղել: Սա նաև մեր հասարակության հարցն է: Ինչու՞ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչու՞ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»:
Ալիևը պնդել է, որ իրանական բեռնատարները մշտապես Հայաստանից անօրինական կերպով մուտք են գործել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ նաև պատերազմից առաջ, նախքան անցած տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողությունը Հայաստանից Ադրբեջանին անցնելը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի պատգամավորն Ադրբեջանին. Բաքուն մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգով ձեռք բերած հաղթանակներից
- Իրանագետ. Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում
- Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
- Իրանագետ. Բաքուն հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան
- Ստեփան Դանիելյան. Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը պարզ չէ, թե ինչով կվերջանան
- Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում․ իրանագետ
- Արցախյան պատերազմից հետո մեծ անհրաժեշտություն է Իրանի ու Հայաստանի հարաբերությունների խորացումը․ Փույա Հոսսեինի
- Ճիշտ ռազմավարություն մշակելու և ունենալու դեպքում Հայաստանը կդառնա այն երկիրը, որը երազում են բոլորը․ Փույա Հոսեյնի
- Իրանի պատգամավոր․ Իրանը պետք է աջակցեր Հայաստանին՝ Ադրբեջանի հետ վերջին պատերազմում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան