ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին կանվանվի Ղազանչի. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«ՔՊ-ականների Հայաստանում շարունակվում է պարտությունը դիվանագիտական/միջազգային ճակատում։
Ինչպես գիտեք օրերս իշխանության սրտի դատավոր Դանիբեկյանի որոշումով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին արգելվեց դուրս գալ Հայաստանից։ Արմեն Գևորգյանը, որը ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, այդպիսով զրկվեց մասնակցել այս օրերին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստին։
Սա այն պարագայում, երբ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանի և Արցախի համար խիստ կարևոր՝ Հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար խնդիրներով քննարկում կար։
Նստաշրջանին մասնակցել են պատվիրակության միայն քպ-ական պատգամավորները։
Եվ ի՞նչ․․․ ԵԽԽՎ-ում ադրբեջանի պատվիրակության առաջարկով ընդունված բանաձևում այսուհետ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին կանվանվի Ղազանչի։
Գետինը մտնելու իրողություն․ մշակութային վանդալիզմն էլ ինչպե՞ս է լինում։ Սա մեր մշակութային ինքնության ոչնչացում է՝ հայ պատգամավորների ներկայությամբ։
Ու ԵԽԽՎ մեծամասնությունը, մեր եվրոպացի քույրերն ու եղբայրները մեծամասնությամբ քվեարկում են, որ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանի նախագծով 1887թ․ կառուցված մեր եկեղեցին պարզապես Ղազանչի կոչվի։
ԵԽԽՎ պատվիրակություն և պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյան, դուք ինչպե՞ս եք շարունակելու պաշտպանել ՀՀ շահերը, երբ բացահայտ իրողություններն ու պատմական ճշմարտությունը պաշտպանելու ունակություն չունեք»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Դանիբեկյանը կրկին բացառիկ աջակցություն տրամադրեց Ադրբեջանի իշխանություններին. Խամոյան. news.am
- Դատավոր Դանիբեկյանը չի թույլատրել Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ լիագումար նիստին
- Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարի հարցով
- Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին. Արցախի ՄԻՊ
- Մայիսի 9 -ին ընդառաջ թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները․Հունան Թադևոսյան
- Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոց եկեղեցու դարպասների հրեշտակների քանդակները
- ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողով․ Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը կարող է որակվել որպես պատերազմական հանցագործություն
- Ալիևը կնոջ ու դստեր հետ Սուրբ Ղազանչեցոցում ֆոտոսեսիա է արել