
ԿԲ նախագահը մասնակցել է Ֆիլիպինների ԿԲ կողմից կազմակերպված առցանց համաժողովին
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 27-ին առցանց ձևաչափով մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային հետազոտական բարձր մակարդակի համաժողովին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ոխանցմամբ, «Կենտրոնական բանկերը հետկովիդյան տնտեսական աշխարհում» համաժողովին քննարկվում են կովիդի տևական հետևանքներին, զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականությանը, ապագա ճգնաժամերի կանխատեսմանը և այլ թեմաներին վերաբերյալ հարցեր:
ԿԲ նախագահը հանդես է եկել «Զարգացող շուկաների նոր դրամավարկային քաղաքականության ժամանակաշրջանը» ելույթով:
Համաժողովին մասնակցում են Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Թայլանդի, Չեխիայի, Հայաստանի, Դանիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ կենտրոնական / ազգային բանկերի և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարի կազմի ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ նախագահը մասնակցել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 22-րդ նիստին
- ԿԲ նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
- ԿԲ նախագահը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի հետ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին