Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքումը ավերել է մոտ 600 շենք
Պալմա կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա) հրաբուխն արդեն ոչնչացրել է շուրջ 600 շենք, որոնց մեծ մասը բնակելի տներ են: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Եվրոպական Միության` երկրի մոնիթորինգի տիեզերական ծրագրի տվյալներին:
Այս ծրագրի համաձայն, լավան արդեն զբաղեցրել է 258 հա հողատարածք և ավերել 589 շենք: Բացի այդ, վնասվել է կղզու 21 կմ ճանապարհ:
Երկուշաբթի առավոտյան մի քանի ժամ դադարից հետո հրաբուխը սկսել է նոր ուժով լավա արտանետել։
Ներկա պահին տարհանվել է կղզու մոտ 6 հազար բնակիչ, որոնց տները գտնվել են սպառնալիքի տակ։ Մի քանի այլ ափամերձ տարածքների բնակիչներ նույնպես մեկուսացվել են իրենց տներում:
Լավան գտնվում է օվկիանոսից մոտ 800-1000 մետր հեռավորության վրա ՝ Տազակորտե շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Պալմա կղզում կրկին վերսկսվել է հրաբխի ժայթքումը
- Կանարյան կղզիների բնակիչները թաքնվել են տներում լավայի մոտենալու պատճառով