Կրետե կղզում երկրաշարժ է տեղի ունեցել
Կրետե կղզում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Երկրաշարժը գրանցվել է 04։48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Արկալոխորիոն քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի (ESMC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,2, իսկ էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 18 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում:
Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով երկրաշարժ, իշխանությունների գնահատմամբ: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնն ի սկզբանե հայտնել էր 6,5 մագնիտուդով երկրաշարժի մասին, սակայն ավելի ուշ մագնիտուդը ճշտվել և իջեցվել է մինչեւ 6,0: Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության հարցերով նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն ՝ երկրաշարժի ժամանակ զոհվել է մեկ մարդ, ևս ինը վիրավորվել են:
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
- 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին