
Փաշինյանի պատճառով շիշը գլխիս կոտրեցին, քայլել չեմ կարողանում. Մարգարիտա Խաչատրյան
«Պատերազմից մեկ տարի անց ցավը որև կերպ չի մեղմվել, ողջ գիշեր Եռաբլուրում եմ եղել, ցավ եմ ապրում, որ մեր կողքին սևազգեստ մայրերի քանակն այսչափ ավելացավ, ցավը մեծ է, կորուստն` անդառնալի: Ճակատագիրը կրկին մայրերին սև հագցրեց: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշել է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Ըստ Մարգարիտա Խաչատրյանի` սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած գունագեղ միջոցառումն իսկական խայտառակություն էր:
«Ես ինչպե՞ս կարող էի մասնակցել այդ միջոցառմանը, չէր կարող այդպիսի բան լինել: Ի՞նչն էին տոնում սեպտեմբրի 21-ին, արյան գնով ձեռք բերված և տանուլ տված անկախությունը՞: Ի՞նչ տոնակատարություն, Դուք հայրենիքը հանձնել եք թուրքին»,-ասել է նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելուն, Մ. Խաչատրյանն ընդգծել է.
«Նիկոլ Փաշինյանին բազմիցս խոչընդոտել ենք, որպեսզի նա Եռաբլուր ոտք չդնի: Հենց այդ ժամանակ էլ նրա աջակիցներն ինձ շշով գլխիս հարվածեցին, ինչից հետո քայլել չեմ կարողանում»։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին