Իմ մտերիմների շրջանում արդեն երկու հոգի մահացել են անմիջապես պատվաստումից հետո. Նաիրա Ջալադյան
«Ցանկացած բժշկական համալսարանի ուսանողին հայտնի է, որ բնական իմունիտետն ավելի ուժեղ է, քան արհեստական, որը ձեռք է բերվում պատվաստման հետևանքով։ Ինչո՞ւ բնական իմունիտետը հաշվի չի առնվում, ինչո՞ւ մարդկանց, որոնք ունեն բարձր հակամարմիններ, ստիպում են պատվաստվել»,- լրագրողների հետ զրույցում այս հարցադրումները հնչեցրեց առողջապահության դիմաց բողոք ակցիա անող բժիշկ, մանկական ատամնաբույժ Նաիրա Ջալադյանը։
Նա նշեց, որ ցանկացած պատվաստանյութ անցնում է փորձարկումներ, որոնք տևում են 3-5 տարի, այնուհետև նոր թույլատրվում է պատվաստանյութը կիրառել մարդկանց շրջանում։
«Ինձ զարմացում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք մեկ տարի էլ ստուգումներ չեն անցել, կիրառվում են մարդկանց շրջանում»,- ասաց Ն. Ջալադյանը։
Նրա խոսքով, կան հավաստի հետազոտություններ արված իսպանացի մի խումբ մասնագետների կողմից, որոնց համաձայն, «Աստրազենակա», Modernaև Pfizer պատվաստանյութերում կան քաղցկեղածին, գենոտոքսիկ և ցիտոտտոքսիկ նյութերի պարունակություններ, նաև վերարտադրողական համակարգի վրա ազդող նյութերի առկայություն, ինչը նշանակում է, որ երիտասարդների շրջանում կլինի չբերություն։
Ն.Ջալադյանը նաև հայտնեց, որ իր մտերիմների շրջանում արդեն երկու հոգի մահացել են անմիջապես պատվաստումից հետո։
«Մեզ ինֆորմացիա չեն տալիս պատվաստվելուց հետո մահերի, պատվաստման կողմնակի ազդեցությունների մասին։ Գիտեմ դեպքեր, որ մարդիկ պատվաստումից հետո բավականին ծանր վիճակում են հայտնվել»,- ասաց նա։
Ատամնաբույժի խոսքով, հետազոտություններ կան, որոնց համաձայն պատվաստված մարդկանց շրջանում մահացության դեպքերն ավելի բարձր են՝ հիվանդանում են կորոնավիրուսով, իմունիտետի կտրուկ անկում է լինում։
«Պատվաստումը հիվանդության դեմ պայքարի ձև չէ»,- ընդգծեց Ն. Ջալադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խնդիր լուծելու փոխարեն, ԱՆ Ավանեսյանը բողոքողներին բռնել է տալիս
- «Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ»
- Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան
- Պատգամավորները Անահիտ Ավանեսյանի հրամանը կվիճարկեն ՍԴ-ում
- 11470 վարակակիրներից ընդամենրը 286-ն են, որ պատվաստված են. Անահիտ Ավանեսյան
- Անահիտ Ավանեսյանը չգիտեր, որ կովիդի որոշ պատվաստանյութեր հղիների համար հակացուցված են
- Pfizer-ը հայտարարել է՝ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում
- Հայաստանը կարտադրի «Sputnik Light» պատվաստանյութը. Մհեր Գրիգորյան
- Ֆրանսիան կասեցրել է 3000 բուժաշխատողի աշխատանքը՝ COVID պատվաստանյութ չստանալու համար
- Ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին