
63 տարեկան հասակում մահացել է երգիչ Նիկոլայ Արությունովը
Երգիչ և ռադիոհաղորդավար Նիկոլայ Արությունովը մահացել է 63 տարեկան հասակում։ Այս մասին РБК-ին հայտնել է երաժշտի որդու ներկայացուցիչը, գրում է ria.ru-ն։
Մահվան պատճառը չի նշվում:
Արությունովը բլյուզի և ռոքի սիրահար էր, նա ինքն էր հիմնել մի քանի խմբեր: Նա դարձել է առաջին ռուսաստանցի երաժիշտը, որը ելույթ է ունեցել Մոնտրյոյի ջազի համաշխարհային փառատոնի բեմում:
Երգիչը մասնակցել է նաև «Ձայն 60+» և «Ձայն. Վերբեռնում» նախագծերին:
Արությունովը նաև Finam FM ռադիոկայանում հեղինակային հաղորդում ուներ:
Ի դեպ, Նիկոլայ Արությունովը որդու՝ Սերգեյ հետ մասնակցել է«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծին։ «Ha, Take a Step» երգով հայր և որդի Արությունովները «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույն մասնակիցներից էին։ Նրանք ցանկություն ունեին Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին