
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Փրայսը հիվանդացել է COVID-19-ով
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը հայտնել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով և մեկուսացել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ախտանշաններ զգալով այսօր առավոտյան՝ ես շտապելեմ թեստ եմ հանձնել, որը եղել է դրական։ Այժմ առաջիկա օրերին կլինեմ կարանտինի մեջ», - Twitter-ում գրել է Փրայսը, որը գլխավորում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Նա հավելել է, որ իրեն այդքան էլ լավ չի զգում, սակայն կարծում է, որ պատվաստանյութը պաշտպանում է նրան հիվանդության ծանր ընթացքից:
Փրայսի տեղակալ Ջալինա պորտերը հայտարարել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի կորոնավիրուսի բացասական թեստ է հանձնել: Բացի այդ,նշել է, որ նախորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բլինկենին ուղեկցող պատվիրակությունից ոչ ոք չի հիվանդացել COVID-ով։
Հարակից հրապարակումներ`
- Օբամայի տարեդարձից հետո ավելի քան 160 կղզիաբնակ հիվանդացել է կորոնավիրուսով
- Մոլորակի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը հիվանդացել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին