
ՌԴ-ում վարորդի սխալի պատճառով փլուզված վերգետնյա հետիոտնային անցումի հետևանքով կան զոհեր
Համացանցում հայտնվել է ՌԴ Պերմի երկրամասում վերգետնյա հետիոտնային անցման փլուզման վայրից տեսանյութ: Միջադեպը տեղի է ունեցել Պերմ-Եկատերինբուրգ Ռ-242 դաշնային մայրուղու վրա։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
MAN մակնիշի ինքնաթափը չէր իջեցրել թափքը, ինչի հետևանքով այն հարվածել է անցմանը, որն էլ փլուզվել է: Փլատակների տակ է հայտնվել նաև հակառակ ուղղությամբ ընթացող «Գազելը»: Երկու վարորդներն էլ զոհվել են:
Մայրուղին այժմ փակ է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին