2020 թ-ին Արցախի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը կայունությունն է. Լավրով
Արցախում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, որը պահպանվում է, իսկ ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն: Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ ներկայում այնտեղ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Երևանի և Բաքվի հետ համաձայնեցրել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները Արցախի Հանրապետության տարածաշրջան:
«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Որքան հասկանում եմ՝ նրանք համաձայնել են վերսկսել իրենց ուղևորությունները տարածաշրջան՝ այցելելու և տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև Ստեփանակերտում են նախատեսված հանդիպումներ»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա