Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.55մ (26.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 3 սմ-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.977 մլն.մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ 226.485 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.288 մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ 139.585 մլն.մ³:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լիճը հնարավոր է մաքրել «ծաղկած» նյութերից․ գիտնականներն առաջարկում են մատչելի և անվնաս տարբերակ
- Սևանա լճի մակարդակը 7 սմ-ով պակաս է 2020-ի նույն օրվա ցուցանիշից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին