ՔՊ-ական պատգամավորները կրկին չընտրեցին Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն արդեն հինգերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը, կողմ էր միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Այս անգամ էլ հանձնաժողովի նախագահի տեղակալ չընտրելուց հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին իրավական լուծում պետք է տալ և առաջարկեց տարբերակ, որը քննարկելու է «Քաաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ.«Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա ՔՊ խմբակցությանը հարկադրված կլինենք առաջարկել հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել հետևյալ սկզբունքներով․ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջարկում է նոր թեկնածու Դոնթի բանաձևով, ինչպես հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում է՝ այն տարբերությամբ, որ նախագահների ընտրության դեպքում նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան