Ֆրանսիան իր դեսպանին վերադարձնում է ԱՄՆ
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ից հետ կանչված Ֆրանսիայի դեսպանը, սեպտեմբերի 29-ին կվերադառնա Վաշինգտոն: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանը վաղը հստակ մանդատով կվերադառնա այնտեղ՝ քննարկումներ անցկացնելու նոր պարտավորությունների պայմանները սահմանելու համար»,-երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մակրոնը:
Սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Էմանուել Մակրոնը և Ջո Բայդենը հեռախոսով պայմանավորվեցին խորհրդակցություններ սկսել վստահության պայմանների ստեղծման և հոկտեմբերի վերջին Եվրոպայում հանդիպելու նպատակով: Մակրոնը նաև որոշում էր կայացրել, որ Ֆրանսիայի դեսպանը, որը խորհրդակցությունների համար հետ էր կանչվել Փարիզ, կվերադառնա Վաշինգտոն:
Սեպտեմբերի կեսերին Ավստրալիան Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի հետ պաշտպանության և անվտանգության հարցերով համագործակցության AUKUS-ի պայմանագիր կնքեց և հայտարարեց ֆրանսիական Naval Group ընկերության հետ սուզանավերի համաձայնագրից դուրս գալու մասին: 56 միլիարդ եվրոյի պայմանագիրը, որը ստացել էր «դարի պայմանագիր» անվանումը, նախատեսում էր «Բարաքուդա» դասի 12 գրոհային սուզանավերի արտադրություն: Ֆրանսիայի արտգործնախարարը համաձայնագիրը խախտելու Ավստրալիայի որոշումը համարեց «դանակի հարված թիկունքին» և դաշնակիցների միջև «վստահության խաթարում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները