
Գրոհայինները հարձակվել են Հմեյմիմ ավիաբազայի վրա
Իդլիբից զինյալները անօդաչու սարք են գործարկել ռուսական Հմեյմիմ ավիաբազայի մոտ, «Պանցիր-Ս» -ն այն խփել է, տուժածներ չկան, բազան գործում է պլանային ռեժիմով, հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նրա խոսքով՝ երկուշաբթի ժամը 12։30-ին բազայի օդային տարածքի վերահսկողության միջոցները հայտնաբերել են անօդաչու սարք, որն արձակվել է Իդլիբի դեէսկալացիայի գոտում անօրինական զինված կազմավորումների կողմից վերահսկվող տարածքից։
«Ռուսական ավիաբազայի «Պանցիր-Ս» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի հրթիռային սպառազինությամբ օդային թիրախը ոչնչացվել է ավիաբազայից հեռացվելու ժամանակ։ Միջադեպի հետևանքով տուժածներ կամ նյութական վնասներ չկան: Ռուսական Հմեյմիմ ավիաբազան գործում է պլանային ռեժիմով», - ասել է Նա ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին