
«Ժողովուրդ». Հինգերորդ անգամ է փորձելու նախագահի տեղակալ ընտրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր հինգերորդ անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը փորձելու է ընտրել նախագահի տեղակալ: Թերևս այս ընտրությունն էլ մատնված է տապալման, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, որպես թեկնածու, կրկին առաջադրվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որին իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներն արդեն չորս անգամ չեն ընտրել և տապալել են քվեարկությունը: Մենք տեղեկացանք, որ, բացի այս հարցից, քննարկվելու է, թե հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ով է նիստը վարելու:
Բանն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այն վարում է հենց տեղակալը, սակայն այս հանձնաժողովը տեղակալ չունի, և անհրաժեշտություն է առաջացել այսպես ընտրել նրան: Մենք տեղեկացանք, որ այսօր նիստ կգումարի նաև Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարան կգա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը և կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին արդեն մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, և այս շաբաթ պետք է նիստեր գումարեն մշտական հանձնաժողովները, նախագծեր քննարկեն, որով էլ կկազմվի լիագումար նիստերի օրակարգը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին