
Իտալացիներն աճեցրել են աշխարհի ամենամեծ դդումը
Իտալացի ֆերմերները Տոսկանայում անցկացվող դդումի փառատոնին ներկայացրել են աշխարհի ամենամեծ՝ 1226 կիլոգրամ քաշով բանջարեղենը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին նշված է միջոցառման կազմակերպչի՝ Lo Zuccone մշակութային ասոցիացիայի Facebook-ի էջում:
Ռեկորդակիր դդումը բերվել է դդումի եռօրյա «Big Pumpkin Festival» միջոցառմանը: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես հսկա բանջարեղենը բեռնատարի օգնությամբ տեղադրվում կշռման հարթակի վրա: Փառատոնի մասնակիցները ուրախ կեցվածք են ընդունել դդմի հետին պլանում: «Մեր նոր համաշխարհային ռեկորդը» մակագրությամբ լուսանկարում դդումը շրջապատում է մեկ տասնյակ տղամարդ:
Ինչպես նշում է il Messaggero թերթը՝ այդ չափի դդում աճեցնելու համար անհրաժեշտ են հատուկ գենետիկ խաչասերումներ: Այժմ փառատոնի կազմակերպիչներն ու ծանր քաշով դդումն աճեցրած ֆերմերները սպասում են Գինեսի ռեկորդների գրքից իրենց ձեռքբերման հաստատմանը:
Ներկայիս համաշխարհային ռեկորդը պատկանում է բելգիացի Մաթիաս Վիլեմինսին, որը 2016 թվականին գրանցել էր 1190.5 կիլոգրամ քաշով բանջարեղեն:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին