
Ավելի քան 500 միգրանտ Է ժամանել իտալական Լամպեդուզա կղզի
Ավելի քան 500 միգրանտներ երկուշաբթի գիշերը ժամանել են իտալական միջերկրածովյան Լամպեդուզա կղզի։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Լամպեդուզայի քաղաքապետ Տոտո Մարտելոյի տեղեկատվության համաձայն՝ հին ձկնորսական նավը, որում գտնվել են Ասիայի և Աֆրիկայի երկրներից փախստականներ, ամենայն հավանականությամբ, ժամանել է Լիբիայից Իտալիայի ափեր:
«Ներկայում անցկացվում են նման դեպքերում նախատեսված բոլոր ընթացակարգերը՝ սկսած մարդկանց առաջին օգնության ցուցաբերումից և սանիտարական հսկողությունից», - հայտարարել Է նա լրագրողներին:
Միգրանտների փոխադրող նավը Լամպեդուզայի նավահանգիստ են ուղեկցել Իտալիայի ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները: Իրավապահների տվյալներով՝ եղել են փախստականներ Սիրիայից, Մարոկոյից, Բանգլադեշից և Եգիպտոսից, նրանց թվում են կանայք և երեխաներ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին