«Փաստ». Մակունցն ամեն ինչ արել է, որ Աննա Նաղդալյանի նշանակումը հնարավոր չլինի
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դեսպաններ է նշանակում քաղաքական դեմքերի, չնայած ժամանակին ինքն էր կտրուկ դեմ արտահայտվում այդ պրակտիկային: Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ հատկապես ԱՄՆ-ում և Ուկրաինայում հայ համայնքը շատ դժգոհ է նոր դեսպանների նշանակումից: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հետ կապված նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»:
Մեր ունեցած տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ՀՀ արտգործնախարարի նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պետք է աշխատանքի անցներ հենց այդ դեսպանատանը: Սակայն, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ամեն ինչ արել է, որ նրա նշանակումը հնարավոր չլինի:
Պատճառը, մեր տեղեկություններով, Մակունցի վախերն են. բանն այն է, որ եթե Աննա Նաղդալյանը դառնար ԱՄՆ դեսպանատան աշխատող (ըստ որոշ տեղեկությունների, նա դեսպանատան երկրորդ դեմքն էր լինելու), իր գիտելիքներով կգերազանցեր Լիլիթ Մակունցին։ Ըստ այդմ, Լիլիթ Մակունցը հավանաբար անհանգստացել է, որ դիվանագետի կրթություն ունեցող Աննա Նաղդալյանի կողքին իր ոչ կոմպետենտ լինելն առավել ցցուն է երևալու, եթե նույնիսկ Աննա Նաղդալ յանը ավելի ցածր պաշտոնի նշանակվեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան