Արցախում ռուս խաղաղապահներն համապարփակ զորավարժություններ են անցկացրել
Ռուս խաղաղապահներն ընթացիկ մարտական վարժանքների շրջանակներում Արցախում անցկացրել են համապարփակ զորավարժություն՝ «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում հրադադարի հնարավոր խախտումները կանխելու և դիտակետերի անվտանգությունն ապահովելու սցենարով: Զորավարժությունների ընթացքում խաղաղապահների անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունները կանխելու և դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Լուրը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Խաղաղապահ առաքելության իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է զինծառայողների մասնագիտական կարևոր որակների ձևավորման մակարդակից: Հոգեբանական վերապատրաստման միջոցառումները ներդրված են դիտակետի առօրյա պարտավորությունների մեջ և ուղղված են սեփական հոգեհուզական վիճակի, դիտարկման, ուշադրության, գնահատման և գործողությունների օպտիմալացման հմտությունների զարգացմանը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը և հավելել. «Այս զորավարժանքներն ուղղված են տարբեր իրավիճակներում հրաձիգի նշանառության հմտությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ անհարթ տեղանքով շարժվելիս և դժվար տեսանելիության պայմաններում»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ազդանշան ստանալով՝ խաղաղապահները հնարավորինս արագ քայլեր են ձեռնարկել տեղանքից հեռանալու և նախապես վերազինված դիրքերում պաշտպանական դիրքեր գրավելու նպատակով: Զինծառայողների պաշտպանությունն ուժեղացնելու համար ներգրավվել են BTR-82A զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների ստորաբաժանումները կառավարվում են ժամանակակից «Ազարտ» ռադիոկայանների օգնությամբ, որոնք ազդանշաններ են փոխանցում պաշտպանված կապի ուղիներով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակը վերահսկելու համար օգտագործել են «Օռլան-10» ԱԹՍ-ներ
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Բերձորի միջանցքով 65,000-րդ մեքենայի անվտանգ անցումը Արցախ և հակառակ ուղղությամբ
- Խաղաղապահներն Արցախում մշակել են լեռներում պայմանական վիրավորվածների ուղղաթիռով տարհանումը
- Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
- Խաղաղապահներն Արցախում ապահովել են բջջային կապի աշտարակ տանող գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները «Խաղաղության դասեր» են անցկացրել Արցախի կրթական հաստատություններում
- Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել
- Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան