Դատախազությունը չի հերքում Դավիթ Տոնոյանի հնարավոր ձերբակալության մասին լուրը
Դատախազությունը չի հերքում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հնարավոր ձերբակալման և նրա տանը կատարվող խուզարկություն կատարելու մասին լուրը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քննվող՝ զենքի մատակարարման վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Դավիթ Տոնոյանի տանը խուզարկություն է իրականացվել և չի բացառվում, որ նրան կձերբակալեն։ Խուզարկություններ են իրականացվում նաև ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ դատախազության հետ՝ պարզելու, թե ինչ քրեական գործի շրջանակներոմ է իրականացվել Դավիթ Տոնոյանի տան խուզարկությունը և արդյոք վերջինիս ձերբակալելու մասին որոշում կա, սակայն դատախազությունից նշեցին, որ այս պահին որևէ տեղեկություն չի տրամադրվում, ըստ էության, չհերքելով Տոնոյանի բնակարանում իրականացված խուզարկության և հնարավոր ձերբակալման մասին լուրերը։