«Ժողովուրդ». Մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում է, որ ՀՀ մարզերի բուժհաստատություններում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը, իրականությունը միանգամայն այլ է: Այո, դա ճիշտ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում:
Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած: Մեզ են դիմել նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի բնակիչները, որոնց խոսքերով՝ իրենց տարածքային ամբուլատորիաներում առկա է միայն «Աստրա Զենեկա» պատվաստանյութը, որի նկատմամբ բնակչությունը վստահություն չունի: Թե երբ բուժհաստատությունները կստանան մյուս պատվաստանյութերը, հայտնի չէ:
Օրինակ՝ Լոռու մարզի Արևաշողի առողջության պահպանման կենտրոնի աշխատողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ բնակիչները հիմնականում պահանջում են իրենց պատվաստել չինական պատվաստանյութով, որը չկա, վերջացել է. «Որոշների մոտ արդեն ժամանակն է երկրորդ դեղաչափը ստանալու, բայց չունենք ու չգիտենք, թե երբ ենք ստանալու»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան