«Ժողովուրդ». Փողոցային պայքարից չենք հրաժարվել. Վահե Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ պլաններ ունի ընդդիմությունը, ինչու որոշեց փողոցային պայքար սկսել: Հակոբյանն ասաց, որ առաջիկա օրերի օրակարգին կծանոթանանք, ու իրենք երբեք չէին հրաժարվել փողոցային պայքարից:
- «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ սկսում է բողոքի ակցիաներ իրականացնել, մինչև նոյեմբերի 9-ը կլինեն տարբեր միջոցառումներ: Ինչո՞ւ եք որոշել այս պահին նման միջոցառումներանել: Դաշինքն ի՞նչ ակնկալիքով է նման բան անում, ի՞նչ եք սպասում:
-Մեր գործելաոճի մեջ ոչինչ չի փոխվել: Քանի որ հիմա մտնում ենք այն ժամանակահատված, որ մեկ տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը՝ արդեն իսկ ամեն ինչ արած ու տրամադրված, որ մեզ տանեն դեպի պատրությունը, մենք նախաձեռնեցինք այն, ինչ հիմա սկսել ենք:
-Պարո՛ն Հակոբյան, դա ի՞նչ է տալու հասարակությանը: Այսինքն՝ ուզում եք ասել, որ ձեր պահանջը չի՞ փոխվել: Իշխանափոխությո՞ւն եք ուզում:
-Ոչ, ոչինչ չի փոխվել: Որտեղի՞ց տեսաք, որ ինչ-որ բան է փոխվել:
-Նկատի ունեմ՝ որոշեցիք փողոցում շարունակել ձեր պայքարը, բացի խորհրդարանում պայքարելուց:
-Այդ թվում՝ փողոցում: Մենք փողոցային պայքարից երբեք չենք էլ հրաժարվել»։
Զրույցի մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում