Առանց Արցախի բացառվում է հայկական պետականության բարեկեցիկ ապագան․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ
«ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրատապ թեմաներով արդեն երեք քննարկում է կազմակերպել, սակայն դրանցից ոչ մեկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակացության պատգամավորից որևէ մեկը ներկա չի եղել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տեղահանված արցախցիների իրավունքների մասին կազմակերպված քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ նախկին քննարկումները վերաբերում էին հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցվող սահմանափակումներին, մասնավորապես 14 օրը մեկ աշխատողները պետք է հանձնեն ՊՇՌ թեստ կամ պատվաստվեն և Հայաստան, Արցախ, Սփյուռք փոխհարաբերություններին:
«Փաստորեն իշխող խմբակցության պատգամավորներին նման հրատապ հարցերը պարզապես չեն հետաքրքրում»,- ասաց Ա. Մանուկյանը:
Այսօրվա քննարկմանը հրավիրվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց Ս. Ղազարյանին, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից հետո չեն այցելում Արցախ՝ խնդիրը գերի ընկնելու վա՞խն է, Ալիևի արգե՞լքը, թե՞ այլ պատճառ կա, որևէ տեղեկություն ունի՞ և ինչպե՞ս է գնահատում այդ փաստը:
Ս. Ղազարյանը ասաց, որ չի կարող գնահատական տալ, բայց կարող է մի բան փաստել՝ առանց Արցախի բացառվում է հայկական պետականության բարեկեցիկ ապագա որևէ մեկն ընկալի. «Եվ բոլոր ջանքերը՝ կապված կլինեն Արցախ այցելելու հետ, թե առանց այցելելու, պետք է այդ հանգամանքը հաշվի առնել»:
Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածին ադրբեջանական ոստիկանական կետ դնելուն և ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդների ձերբակալմանը՝ նշելով, որ շատ իրանցի վարորդներ այդ խնդրի պատճառով խուսափում են նշված ճանապարհով Արցախ բեռներ տեղափոխել։
Հարցին՝ տեղեկություններ ունեն այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկվում կամ ընդհանրապես քայլեր ձեռնարկվո՞ւմ են, քանի որ իշխանությունների կողմից մի բան էլ ադրբեջանցիների այս գործողություններն արդարացնելու հայտարարություններ են տեսնում և իրենք զուտ իրանա-ադրբեջանական խնիդրներ են որակում, Ս. Ղազարյանը պատասխանեց. «Ինչ վերաբերվում է նման հարցերի քննարկմանը, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Իրանի միջև, պարզ է, որ մենք մանրամասն տեղյակ չենք։ Որքանով գիտենք՝ նոր ճանապարհի կառուցման հետ կապված ծրագիրը պետք է իրականացվի։ Ամեն դեպքում մենք գիտենք, որ Ադրբեջանը շարունակելու է նման սադրանքները տարբեր ուղղություններով, ու պետք է միշտ պատրաստ լինենք, թե ոնց պետք է դիմակայենք այդ խնդիրներին»:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքով կա 42 հազար տեղահանված. ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ
- Նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը քիչ օգտագործել ՀՀ խորհրդարանում. Թագուհի Թովմասյան