Ուկրաինայում քննարկում են երկրի բաժանման սցենարը
Ուկրաինայում նոր անկարգություններն ու քաղաքական ճգնաժամը կարող են առաջացնել երկրի վերջնական փլուզում և տարածքների բաժանում հարևան պետությունների միջև: Առաջին անկախ հեռուստաալիքի եթերում ասել է քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ինչ-որ մեկը կփախչի Հունգարիա, Ռումինիա, հնարավոր է նաև վերադառնան Ուկրաինայի բաժանման հարցին։ Պատմականորեն, դա տեղի է ունեցել մի քանի տասնյակ անգամ, ցավոք: Արեւելքն էլ հստակ պարզ է ուր կփախչի», - ասել է նա:
Նրա խոսքով՝ իբր նման սցենարներ նախկինում քննարկվել են, սակայն Ուկրաինայի հարևանները չեն համարձակվել այդ քայլին գնալ եվրոպական քաղաքականության պատճառով և ԱՄՆ -ի ազդեցության պատճառով:
Ըստ Բորտնիկի, որոշ տարածաշրջաններ «հաճույքով» կդառնան այլ պետությունների մաս, եթե նման հնարավորություն ստեղծվի:
Հարակից հրապարակումներ`
- «Գազպրոմ»-ը Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից հրաժարվելու պատճառների մասին
- Ուկրաինայում երկրաշարժ է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում