Պուտին. Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է
Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է երկու երկրների հաջող համագործակցությունը միջազգային հարցերում, այդ թվում Սիրիայում։
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Վ. Պուտինը խոսել է նաև ակտիվ ու արդյունավետ աշխատանքի մասին՝ Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության կենտրոնի ուղղությամբ։
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է։ Այս համագործակցությունը հանդիսանում է լուրջ երաշխավոր կայունության, ինպես նաև հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման համար»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածած տեղեկությունների համաձայն, ռուս-թուրքական այս կենտրոնը գործում է Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայում (Աղդամ)։
Հարակից հրապարակումներ`
- Սպասվում է, որ Սոչիում Պուտինը և Էրդողանը կքննարկեն «զանգեզուրի միջանցքի» հարցը
- Ալիևը հայտնել է, որ չի հրաժարվի Փաշինյանի հետ հանդիպումից
- Ալիևը դժգոհ է,որ օտարերկրացիները առանց իրենց թույլատվության են այցելում Արցախ
- ՀՀ ԱԳՆ․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը
- Ալիև․ Բաքուն պատրաստ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղ» կոչվող ցանկացած սուբյեկտ ցանկացած այլ պետության տարածքում, բայց ոչ Ադրբեջանում
- Ալիևը հայտարարել է՝ խաղաղություն կլինի տարածքային ամբողջականության ճանաչման ու «զանգեզուրի միջանցքի» դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան