Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործով
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանում՝ ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատախազությունը չի հերքել ոչ խուզարկության, ոչ էլ նախկին նախարարի հնարավոր ձերբակալության մասին լուրերը։ Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում խուզարկություններ կկատարվեն նաև ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի բնակարաններում:
«Փաստինֆո»-ն այս առիթով մեկնաբանություն է խնդրել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանից, որը հաստատեց, որ ինքն այդ գործով հարցաքննվել է
«Ես չեմ ուզում գնահատել, չգիտեմ՝ իրենք ինչ պետք է հետախուզեն:Ես վկա եմ եղել այդ գործով, ինձ քննել են:
Ես քննիչ չեմ, չգիտեմ՝ իրենք ինչ են ուզում, բայց ես որևէ խնդիր չունեմ: Իրենք գործընթաց են անում, իրենցից էլ հարցրեք: Իրենք են քրեական գործ հարուցել, իրենք են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնում, ես ի՞նչ ասեմ: Նախաքննական քննության գաղտնիություն կա, ինձ որպես վկա հրավիրել են, ես մի քանի ամիս առաջ հարցաքննվել եմ»,-ասել է Սեյրան Օհանյանը։
Ըստ տեղեկությունների՝ խուզարկություններ են իրականացվում նաև ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում։