Հասարակություն 09:43 29/09/2021 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Նպատակը ոչ այլ ինչ է, քան ընկերության բարի համբավը վարկաբեկելու հերթական փորձ

Վիվա-ՄՏՍ-ը տարածել է  պատասխան-պարզաբանումը՝ այս անգամ՝ ս.թ. սեպտեմբերի 28-ին mamul.am կայքում տեղ գտած հրապարակման առնչությամբ:

Պարզաբանման մեջ ասված է.

«Այս և նախորդող հրապարակման մեջ հաճախորդի արտահայտած դժգոհության վերաբերյալ լրատվամիջոցի միակողմանի լուսաբանումը, ապատեղեկատվության տարածումն ու փաստերի կամայական մեկնաբանությունը, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի պարզաբանում-պատասխանները հրապարակելուց հրաժարվելն ու խուսափելը տարակուսանք են առաջացնում և հանգեցնում համոզման, որ լրատվամիջոցի նպատակը ոչ այլ ինչ է, քան ընկերության բարի համբավը վարկաբեկելու հերթական փորձ:

Հուսով ենք, որ mamul.am-ն այս անգամ կհրապարակի Վիվա-ՄՏՍ-ի պարզաբանումը և չի սահմանափակվի միայն գնորդի տեսանկյունն ու սեփական մեկնաբանությունները ներկայացնելով, ինչն ընթերցողներին կընձեռնի կողմերին լսելու և իրողության վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու հնարավորություն: Վիվա-ՄՏՍ-ը բաց և թափանցիկ գործելակերպի կողմնակից է:

Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ հրապարակումների մեջ հիշատակված հաճախորդի հեռախոսն իրեն է տրամադրվել սարքին. ս.թ. սեպտեմբերի 24-ին «Samsung» ապրանքանիշի հեռախոսների երաշխիքային սպասարկում իրականացնող «Ռեմզոն» ընկերության տրամադրած եզրակացությունը հավաստում է, որ հեռախոսի էկրանն ու մարտկոցը փոխարինվել են «Samsung» ընկերության տրամադրած օրիգինալ պահեստամասերով (ս.թ. սեպտեմբերի 17-ի դրությամբ, դեռևս նախքան mamul.am-ի հրապարակումները):

Ինչպես հայտնի է, ս.թ. սեպտեմբերի 23-ին Վիվա-ՄՏՍ-ը տարածել էր հայտարարություն՝ հերքելով mamul.am-ի սեպտեմբերի 22-ի հրապարակման մեջ տեղ գտած պնդումներն ու մեկնաբանությունները՝ համարելով, որ դրանք զրպարտող ու կանխակալ են և իրավիճակը չեն ներկայացնում ամբողջությամբ:

Տասնյակից ավելի ԶԼՄ-ների կողմից հրապարակված այդ հերքում-հայտարարությամբ (որը Վիվա-ՄՏՍ-ը տարածել էր հարկադրաբար, քանի որ, ինչպես վերը նշվեց՝ mamul.am-ը հրաժարվում կամ խուսափում է Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական պատասխաններն իր կայքէջում տեղադրելուց) ընկերությունը տեղեկացրել է հանրությանն ու ԶԼՄ-ներին, որ դիմել է լրատվամիջոցին, որպեսզի վերջինս տրամադրի հրապարակման մեջ հիշատակված հաճախորդի/գնորդի հեռախոսահամարն ու անուն-ազգանունը՝ պաշտոնապես նույնականացնելու նպատակով: Mamul.am-ը տրամադրել է գնորդի կոնտակտային տվյալները:

Հաշվի առնելով, որ Վիվա-ՄՏՍ-ին փոխանցված տվյալների հիման վրա (գնորդի համաձայնությամբ) հնարավոր է եղել նույնականացնել գնորդին` Վիվա-ՄՏՍ-ը մանրամասն կներկայացնի ընկերության սպասարկման կենտրոնից «Samsung» A12 սմարթֆոն գնած հաճախորդի բողոքի հիման վրա համապատասխան ժամկետներում իրականացված խնդրո առարկա հեռախոսի երաշխիքային սպասարկման հետ կապված գործողությունները: Մանրամասն շարադրանքը կարևոր ենք համարում՝ հաշվի առնելով mamul.am-ի ս.թ. սեպտեմբերի 22-ի և 28-ի հրապարակումներում տեղ գտած անճշտություններն ու փաստերի կամայական և կանխակալ մեկնաբանությունները:

Այսպես, հաճախորդը հեռախոսը գնել է ոչ թե ս.թ. փետրվար ամսին, այլ ս.թ. մարտի 22-ին՝ Գյումրիի սպասարկման կենտրոնից: Այնուհետև, ս.թ. հունիսի 24-ին դիմել է Վիվա-ՄՏՍ՝ ծրագրային ապահովման խնդրի հետ կապված: Ընկերությունը հեռախոսը փոխանցել է երաշխիքային սպասարկում իրականացնող «Ռեմզոն» ընկերությանը, որն էլ իրականացրել է վերածրագրավորում և հեռախոսը վերադարձրել հաճախորդին: «Ռեմզոն»-ի պաշտոնական եզրակացություն մեջ նշված է հետևյալը. «Հեռախոսը բերվել է գործարանային վիճակի, այնուհետև թեստավորվել է: Որևէ խնդիր չի հայտնաբերվել»: Հեռախոսը տրամադրվել է հաճախորդին դիմումը ներկայացնելու հաջորդ օրը՝ հունիսի 25-ին:

Երկրորդ անգամ հաճախորդը հեռախոսը բերել է Վանաձորի սպասարկման կենտրոն ս.թ. օգոստոսի 31-ին: Հաճախորդը էկրանի (սենսորի) հետ կապված բողոք է ներկայացրել: Հեռախոսը զննելու համար անհրաժեշտություն է առաջացել այն ներկայացնել «Ռեմզոն» ու հեռախոսն ուղարկվել է Երևան: Սեպտեմբերի 17-ին հեռախոսն արդեն պատրաստ է եղել: Էկրանը (սենսորը), ինչպես նաև՝ մարտկոցը (որպես սենսորի հետ պարտադիր փոխարինվող պահեստամաս) փոխարինվել են նորով անվճար՝ երաշխիքային սպասարկման շրջանակներում: Կատարված աշխատանքների մասին «Ռեմզոն» ընկերության տրամադրած ակտում նշված է, որ էկրանն ու մարտկոցը փոխարինվել են «Samsung» ընկերության տրամադրած օրիգինալ պահեստամասերով:

Վերանորոգման նպատակով սպասարկող ընկերություն հանձնված հեռախոսը հաճախորդի մոտ չի գտնվել 17 օր («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը վերանորոգման համար սահմանում է 20 օր՝ սպառողի պահանջի ներկայացման օրվանից սկսած): Ս.թ. սեպտեմբերի 18-ին Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցը հաճախորդին տեղեկացրել է, որ վերջինս կարող է գալ ու վերցնել հեռախոսը: (Հակառակ դեպքում՝ այն կտեղափոխվեր Վանաձորի սպասարկման կենտրոն, որպեսզի հաճախորդը ժամանակ ու միջոց չվատներ՝ Երևան հասնելու համար):

Հաճախորդը մոտեցել է Երևանում գտնվող «Ռեմզոն»-ի գրասենյակ սեպտեմբերի 23-ին և վերցրել է հեռախոսը: Հարկ է նշել, որ սեպտեմբեր 8-ին ներկայացված դիմումում հաճախորդը պահանջել է իրեն նոր հեռախոս տրամադրել՝ այն պատճառաբանությամբ, որ արդեն երկրորդ անգամն է դիմում հեռախոսը վերանորոգելու խնդրով: «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տեխնիկապես բարդ ապրանքների (որոնց դասին են պատկանում հեռախոսասարքերը) նկատմամբ սպառողի` ապրանքի փոխարինման պահանջը ենթակա է բավարարման` ապրանքում էական խախտումների հայտնաբերման դեպքում միայն:

Մինչդեռ խնդրո առարկա հեռախոսում հայտնաբերված խնդիրներից ոչ մեկը չի հանդիսացել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով էական խախտում:
Ս.թ. սեպտեմբերի 23-ին հաճախորդը ներկայացրել է նոր դիմում-բողոք՝ պահանջելով հին հեռախոսը փոխարինել նորով կամ վերադարձնել գումարը՝ պատճառաբանելով, թե իբր նոր տեղադրված էկրանի գույները տարբերվում են նոր գնված հեռախոսի էկրանի գույներից:
Հաճախորդի գրությանն ի պատասխան՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին «Ռեմզոն»-ի տրամադրած եզրակացությունը հավաստում է, որ կատարվել է էկրանի (սենսոր) և մարտկոցի (էկրանի փոխարինման դեպքում պարտադիր փոխարինվող պահեստամաս) փոխարինում՝ «Samsung» ընկերության տրամադրած օրիգինալ պահեստամասերով:

Ինչ վերաբերում է mamul.am-ի ս.թ. սեպտեմբերի 22-ի հրապարակման մեջ տեղ գտած հետևյալ պնդմանը, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցը հաճախորդին ասել է «մենք հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես», այն ևս չի համապատասխանում իրականությանը: Վիվա-ՄՏՍ-ի իրականացրած ուսումնասիրության արդյունքում լսվել են բաժանորդի հետ բոլոր խոսակցությունները. նման կամ որևիցե այլ վիրավորական արտահայտություն ընկերության որևէ աշխատակցի կողմից չի արվել: 

Կարևոր է ընդգծել, որ Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման սրահներում սարքերի և սարքավորումները վաճառքն իրականացվում է այդ ապրանքատեսականին մատակարարող պաշտոնական ներկայացուցիչների հետ պայմանագրերի հիման վրա: Մասնավորապես՝ Վիվա-ՄՏՍ-ն ինչպես բջջային այլ օպերատորները, իրականացնում է «Samsung» ապրանքանիշի սարքերի ու սարքավորումների վերավաճառք, ինչը նաև նախատեսում է երաշխիքային սպասարկում՝ պաշտոնական ներկայացուցչի կողմից ընտրված՝ սպասարկում իրականացնող ընկերությունում: Վիվա-ՄՏՍ-ը ո՛չ արտադրող է, և ո՛չ էլ ունի իրավասություն՝ ընտրելու սպասարկում իրականացնող ընկերություն: Ընկերությունը խստորեն վերահսկում է երաշխիքային սպասարկման գործընթացը՝ կապ պահպանելով թե՛գնորդի, և թե՛ սպասարկում իրականացնող ընկերության միջև:

Հաճախորդների ու պաշտոնական ներկայացուցիչների հետ հարաբերություններում Վիվա-ՄՏՍ-ը կամայական որոշումներ չի կայացնում, այլ խստորեն հետևում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և համապատասխան այլ օրենքների պահանջներին:
Շնորհակալություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}