Աշխարհի առաջնությամբ սկսում ենք նախապատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին. Կարեն Աղամալյան
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին հավաքական թիմն Ծաղկաձորի մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցկացնում գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ:
«Պետք է լուրջ նախապատրաստվենք աշխարհի այս առաջնությանը: Ժամանակակից բռնցքամարտը կոշտ պայքար է պարտադրում: Հավաքականի թիմի կորիզը նույնը կմնա, չունենք նոր անունները, որոնք նորություն կլինեն: Այս աշխարհի առաջնությամբ սկսում ենք նախապատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:
Հավաքական թիմը ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը կեզրափակի հոկտեմբերի 2-ին, երեք օր հանգստից հետո` հոկտեմբերի 6-ից նոր հավաք կունենա Օլիմպավանում: