Շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ է տոնել
Կայացել են շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 3-րդ և 4-րդ խաղափուլերը. Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթել է Իսպանիային:
Իսպանիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության A խմբի 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցել է Հնդկաստանի հետ և պարտվել 2,5-1,5 հաշվով: Այս տուրում Հայաստանի թիմից միավորը կիսել է Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթել է մրցակցին, իսկ Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են:4-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց թիմը մրցել է Իսպանիայի հետ և հաղթել մրցակցին 3,5-0,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը գերազանցել են մրցակիցներին: Միայն Էլինա Դանիելյանն է պարտիան ավարտել ոչ-ոքի:
Այժմ Հայաստանի ընտրանին A ենթախմբում երկրորդն է: Վերջին` 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին կխաղա այս պահին առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առաջնությունը կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: