Այսօր Սրտի համաշխարհային օրն է
Սրտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Այս ակցիային աջակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ կարևոր կազմակերպություններ: Ի սկզբանե, օրն անցկացվել է սեպտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ 2011 թվականից այն հաստատված ամսաթիվ ունի` սեպտեմբերի 29-ը: Գրում է այս «calend.ru»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սրտի համաշխարհային օրն անցկացվում է «Սիրտ հանուն կյանքի» նշանաբանի ներքո:
Սրտանոթային հիվանդությունները (ՍՍՎ) ներկայումս աշխարհում մահվան և հաշմանդամության հիմնական պատճառն են։ Տարեկան խլում են ավելի քան 18 միլիոն մարդու կյանք: Սրտանոթային հիվանդությունները հասկացվում են որպես սրտի և արյան անոթների հիվանդությունների խումբ, որոնք ներառում են` սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղային անոթային հիվանդություն, ծայրամասային զարկերակների հիվանդություն, ռևմատիկ սրտի հիվանդություն, սրտի բնածին արատ, խորը երակների թրոմբոզ և թոքային էմբոլիա:
Սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի ռիսկի գործոններն են`արյան բարձր ճնշումը, խոլեստերինի և արյան գլյուկոզայի մակարդակը, ծխելը, մրգերի և բանջարեղենի ոչ ադեկվատ ընդունումը, ավել քաշը, ճարպակալումը և ֆիզիկական անգործությունը:
Սրտի համաշխարհային օրը առողջապահական կազմակերպությունները համագործակցում են ԱՀԿ-ի և Սրտի համաշխարհային ֆեդերացիայի հետ` միջոցառումներ անցկացնելով ավելի քան 100 երկրներում: