Ֆումիո Կիշիդան կլինի Ճապոնիայի նոր՝ 100-րդ վարչապետը
Այսօր Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիշիդան երկրորդ փուլի քվեարկությունից հետո ընտրվեց երկրի իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) նոր նախագահ և կդառնա հաջորդ վարչապետը: Այդ մասին են վկայում քվեարկության արդյունքները, որոնք հեռարձակվում են կուսակցության կայքում, գրում է Tass-ը։
Երկրորդ փուլում Կիշիդան հավաքել է 427 ձայնից 257-ը, ինչը թույլ տվեց նրան հաղթել: Նրա մրցակիցը՝ Ճապոնիայի արտաքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Տարո Կոնոն, ստացել է 170 ձայն: Այսպիսով, Կիշիդան ստանում է LDP-ի նոր նախագահի պաշտոնը և շուտով կդառնա Ճապոնիայի նոր՝ 100-րդ վարչապետը:
Ինչպես և սպասվում էր, խորհրդարանի նիստը, որտեղ կհաստատվի կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը, կկայանա հոկտեմբերի 4-ին:
LDP-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենում վարչապետ Յոսիհիդե Սուգայի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Նա այս պաշտոնը ստանձնեց անցյալ տարի՝ Սինձո Աբեի հանկարծակի հրաժարականի պատճառով:
Ինքը՝ Սուգան, հրաժարվել էր մասնակցել ընտրարշավին: Նա այս որոշումը բացատրել է իր վարչապետության մնացած ժամկետի մնացած մասը կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրելու ցանկությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները