Ռոբերտո Կառլոս. «Իմ նպատակը Բրազիլիայի հավաքականը գլխավորելն է»
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը շեշտել է, որ մտադիր է «Pro» կարգի մարզչական արտոնագիր ստանալ՝ Եվրոպայում աշխատելու համար: Այժմ նա «Դինամո Դելիի» խաղացող մարզիչն է:
«Հիմա ցանկանում եմ աշխատել՝ կես տարի հետո Բրազիլիայում «Pro» կարգի մարզչական արտոնագիր ստանալու համար,- Կառլոսի խոսքերը մեջբերել է «Globoesporte»-ն:- Այնուհետև կարող եմ թիմ մարզել Եվրոպայում՝ Իտալիայում կամ Իսպանիայում: Իհարկե, իմ վերջնական նպատակը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցնելն է: Բայց ես չեմ ուզում այդ տեղը խլել Դունգայից»: