Պալմա կղզում հրաբխի ժայթքումից լավան հասել է օվկիանոս
Իսպանական Պալմա կղզում (Կանարյան կղզիներ) տասներորդ օրը ժայթքող հրաբխի լավան հասել է օվկիանոս, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունից, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Լավան արդեն հասել է ծով», - Twitter- ում գրել է ծառայությունը:
«Լավայի շփումը ծովի հետ կարող է պայթյուններ և առողջության համար վնասակար գազերի արտազատում առաջացնել։ Եթե դուք գտնվում եք Տասակորտեի մեկուսացված շրջանում, ապա ամենաանվտանգ վայրը ձեր տունն է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնագետները նաև զգուշացնում են, որ եթե մարդը դրսում է գտնվում, ապա նրան անհրաժեշտ է ապաստան գտնել:
Պալմա կղզում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19 -ին: Ավելի վաղ Իսպանիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը գրանցել էր սեյսմիկ ակտիվության աճ: Մինչ օրս լավան ավերել է մոտ 700 շենք: Պալմայի մոտ 6 հազար բնակիչներ տարհանվել են։
Հարակից հրապարակումներ`
- Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքումը ավերել է մոտ 600 շենք
- Պալմա կղզում կրկին վերսկսվել է հրաբխի ժայթքումը
- Պալմա կղզու հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 450 շենք ամբողջությամբ ավերվել է