Ռազմական փորձագետ. Հաջողությունը սկուտեղի վրա մատուցվել է Ալիևին
«Մեր հազարավոր քաղաքացիների արյան մեղքը կրող այս թրքացածների խունտան շարունակում է ընթանալ այն ուղենշով, որ տվել են նրանց իշխանության բերողները. Այն է Հայաստանն ամեն կերպ ինտեգրել թուրքական պրոյեկտին»,- «Հայելի» ակումբում հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով, չնայած այս իշխանության հիմքերը թույլ են, սակայն տեսնում են մոլագարության հասնող եռանդով այդ ուղենշից չշեղվելու միտումը։
«Այն, ինչ կատարվեց մեկ տարի առաջ, ոչ միայն մեծագույն ողբերգություն է հայոց համար, այլև սարսափելի վտանգավոր խաղ է դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի դեմ։ Միանգամայն օրինաչափ է, որ այդ իշխանությունը, որին բրիտանթուրքական ուժերը բերեցին, չպետք է օգտվեր մեր դաշնակիցների ու բարեկամների ընձեռած աջակցությունից, օգնությունից։ Եթե այդ օգնությունն ընդունվեր, ապա միանգամայն այլ պատկեր կունենայինք, ռուս խաղաղապահները կանգնած կլինեին ոչ թե Ստեփանակերտի տակ, այլ այն բնագծերում, որտեղ տարիներ շարունակ պաշտպանության բանակը մարտական հերթապահություն էր իրականացնում»,- ասաց նա։
Ջամալյանի խոսքով, հիմա Ալիևը լկտիացել է, ինչին նպաստում է «իր այստեղի խամաճիկը»։ Ռազմական փորձագետը անկեղծացավ՝ նախանձում է, թե ինչպես է այդ թշնամին եղած կազմավորումը ամեն կերպ փորձում երկրի վերածել ու ամպանդել, պետականություն ամրապնդել, հասարակությանը կոնսոլիդացնել։
«Նրանք հաջողության են հասել, դա իրենց մատուցվել է սկուտեղի վրա։ Նրանք մեր երկիր բերեցին այնպիսի իշխանություն, որը սպասարկում է նրանց ազգային շահերը։ Դրանից ավելի մեծ դիվանագիտական հաղթանակ դժվար է պատկերացնել։ Ինչ վերաբերում է ռազմի դաշտում, ապա նրանց առաջխաղացումը եղել է մեր տակտիկական նահանջների արդյունքում, նույնիսկ այդ պարագայում նրանց առաջխաղացումը շատ դանդաղ է եղել, հյուսիսարևելյան հատվածում 10-րդ դիվիզիան նույնիսկ կասեցրել է։ Բանակը հնարավոր ամեն բան արել է»,- ասաց ռազմական փորձագետը։
Ջամալյանը հույս հայտնեց, որ այս իշխանության հեռացումից հետո պետք է լինի պետականամետ հանձնաժողով, որը կպարզի պատերազմի օրերին տեղի ունեցած իրադարձությունները, դրանց պատճառները, մեղավորներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան