Նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը քիչ օգտագործել ՀՀ խորհրդարանում. Թագուհի Թովմասյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է տեղահանված արցախցիների իրավունքների մասին քննարկում: Քննարկմանը հրավիրվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ քննարկելու են ղարաբաղյան երրորդ պատերազմի հետևանքները, պատերազմ, որի ժամանակ ոչ միայն զոհեր ու տարածքային կորուստներ եղան, այլ նաև հարյուրավոր անտուն մնացած քաղաքացիներ կան, որոնց խնդիրներն այս մեկ տարում ամբողջությամբ չեն լուծվել, լրջագույն խնդիրներ կան տեղահանված բնակիչների կեցության, իրավունքների հետ կապված:
«Այսօրվա թերևս մեր սակավամարդ քննարկումը վկայում է այն մասին, որ Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործող քաղաքական իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկումների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետև մենք նկատում ենք, որ հնարավորինս փորձ է արվում Արցախ բառը քիչ օգտագործել Հայաստանի խորհրդարանում, էլ չասեմ Արցախի հետ կապված, Արցախին առնչվող խնդիրները:
Ստացվում է, որ պատերազմից 1 տարի անց ունենք հնարավորություն, տրամադրության գունագեղ և այլ միջոցառումներ կազմակերպելու համար, բայց Արցախին առնչվող հարցերի մասով, ըստ էության, մենք առնվազն կաղում ենք որպես Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա ընդգծեց՝ իրենց այս քննարկումը նաև ի հեճուկս այդ վերաբերմունքի է, որպեսզի ցույց տան, որ ԱԺ-ում կան ուժեր, մարդիկ, ներկայացուցիչներ, որոնք շարունակում են Արցախը համարել արժեք, երկրորդ հայրենիք, Արցախի հայության, Արցախի հետ կապած ցանկացած խնդիր նաև հենց իրենց խնդիրն է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից տեղահանվածներ. Պատերազմից մեկ տարի անց ոչ մի հուսադրող քայլ չենք տեսնում
- Տեղահանված արցախցիների խնդիրները. հետազոտություն
- Գեղամ Ստեփանյանը հանդիպխել է պատերազմի հետևանքով տեղահանված միայնակ տարեցներին
- Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք
- Հայկական Կարմիր խաչը 68 հազար դրամ կտրամադրի Արցախից տեղահանված անձնանց
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա