Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինը նոր կոշիկներով էր
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Որոշ մակերեսային դիտարկումներ Պուտին-Էրդողան հանդիպման հրապարակային հատվածի վերաբերյալ
1. Հանդիպման մթնոլորտը, ինչպես հիմնականում բնորոշ է ռուս-թուրքական բանակցություններին, բավականաչափ լարված էր, որի մասին հավաստում են նաև 2 նախագահների ժեստերը, հռետորաբանությունը։
Մասնավորապես, կարելի է ընդգծել հաճախ «հայացքները փախցնելու» իրողությունը, բառերի, արտահայտությունների առանձնահատուկ ընտրության հանգամանքը, հատկապես ոտքերի շարժումներից նկատող անհանգստությունը։
2.Հնչեցված ելույթներն արարողակարգային էին, բայց և այնպես, թույլ են տալիս կանխատեսելու քննարկվող թեմաները՝ ըստ առաջնահերթությունների՝ Սիրիա, տենտեսական հարցեր (էներգակիրներ, С-400 համակարգեր, տուրիզմ), Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ, Աֆղանստան, Լիբիա...
3.Հանդիպման արագ նախաձեռնումը Թուրքիայի տեսանկյունից 2 առանցքային նպատակ էր հետապնդում՝
ա. Կանխել 2020թ. սկզբին արձանագրված ռազմական լարվածությունը Սիրիայի հյուսիս-Արևմուտքում՝ հատկապես Իդլիբում, երբ Անկարան զիջեց ազդեցության գոտի համարվող զգալի տարածքներ, և էականորեն սրվեցին Թուրքիայի և Սիրիայի, Ռուսաստանի, Իրանի միջև հարաբերությունները։
բ. С-400-ների թեմայի շահարկմամբ՝ նախազգուշացնող ազդակներ հղել դեպի Արևմուտք, մասնավորապես ԱՄՆ՝ ի պատասխան այնտեղից Թուրքիայի ուղղությամբ ստացվող «արհամարհական դրսևորումների»։
4.Պուտինի կոշիկները նոր են և անհարմարություն էին առաջացնում նրա համար»:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը բանակցություններ է սկսել Էրդողանի հետ
- Սպասվում է, որ Սոչիում Պուտինը և Էրդողանը կքննարկեն «զանգեզուրի միջանցքի» հարցը
- Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 29-ի հանդիպմանը կքննարկեն նաև Արցախի հարցը