Մահացել է Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը
63 տարեկանում Կիևում մահացել է տաղանդավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանը հրապարակել է նաև 1974 թ. հունիսին բանտից Սերգեյ Փարաջանովի նամակը որդուն:
1955 թվականին Սերգեյ Փարաջանովն ամուսնանում է խորհրդային դիվանագետի դստեր՝ Սվետլանա Շչերբատյուկի (1938-2020 թթ.) հետ, 1958 թվականին ծնվում է նրանց որդին՝ Սուրենը: 1961 թվականին ամուսինները նրանք բաժանվում են, բայց մշտապես ունեցել են ջերմ հարաբերությունները, Սվետլանան երկու ազգանունն էլ պահում էր՝ Շչերբատյուկ-Փարաջանովա:
Փարաջանովի վրացի ընկեր Յուրի Մեչիտովը ֆեյսբուքյան իր էջում հայր և որդի Փարաջանովներից արխիվային լուսանկարներ է հրապարակել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին