ԱԺ-ում 2022-ին պարգևավճարների ախորժակ ունեն
Չնայած Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, ինչի հետևանքով նույնիսկ պետպատվերով բուժումներն են կասեցված, ԱԺ-ում հաջորդ տարվա համար էլ պրագևատրումների ախորժակ ունեն։
Ի պատասխան Panorama.am-ի այն հարցին, թե 2022-ի համար ինչքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել ԱԺ-ին՝ պատգամավորներին պարգևավճար տրամադրելու համար, ԱԺ աշխատակազմից պատասխանել են՝ 722.3 մլն դրամ։
Նշենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ին պարգևատրումների համար տրամադրվել է 1604.9 մլն դրամ, որից 322 մլն դրամը հետ է փոխանցվել պետական բյուջե, իսկ 8-րդ գումարման ԱԺ-ին խրախուսումների, պարգևատրումների համար հատկացվել է 787.3 մլն դրամ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆինանսների նախարարությունից Panorama.am-ին հայտնել էին, որ պատգամավորներին պարգևավճարներ տրամադրվում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, 2019 թվականից։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր պատգամավորներին կարելի է ընդհանրապես զրկել պարգևավճարներից. Սիսակ Գաբրիելյան
- Ֆիննախ. Պաշտոնյաները, այդ թվում պատգամավորները պարգևավճար սկսել են ստանալ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո
- Արթուր Վանեցյանն իր պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին
- «Պատիվ ունեմ». Փոխանցված պարգևավճարները ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը
- «Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Անկախության օրվա առիթով պատգամավորներին պարգևավճարներ բաժանելը. Իշխան Սաղաթելյան
- Բաբկեն Թունյանի ներկայացմամբ պետական ծառայողներին բաժանած պարգևավճարները քիչ՝ 35 մլն դոլար է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան