ԱՆ. Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ
Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին, տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
«Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ: Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո):
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան