Ազգային պատկերասրահը նախաձեռնում է «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը
Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մեկդարյան պատմություն ունեցող թանգարանը շարունակում է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք միտված են բացահայտելու արվեստասեր հասարակությանը թանգարանի «ետնաբեմը»:
Պատկերասրահից հայտնում են, որ Ազգային պատկերասրահն այժմ նախաձեռնում է «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը․ առաջին ցուցադրությունը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչների՝ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները, որոնք որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ:
19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ ցուցադրությունը ներկայացնում է թանգարանի այդ խոշորագույն նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19։00-ին։ Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները