Աֆղանստանում թալիբների իշխանության գալը սև շուկայում հանգեցրել է թմրանյութերի գների աճին
Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական շարժման իշխանության գալով կտրուկ աճել են ափիոնի և այլ թմրանյութերի գները երկրի սև շուկայում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ափիոնի գինն Աֆղանստանում եռակի աճել է օգոստոսի 15-ից ի վեր, երբ թալիբները վերահսկողություն են հայտատել Քաբուլի նկատմամբ: Մաքսանենգներն այժմ ափիոնի տեղի արտադրողներին 100 դոլար են վճարում մեկ կիլոգրամի համար, Եվրոպայի սև շուկայում թմրանյութի գինը գերազանցում է 50 դոկարը՝ մեկ գրամի դիմաց:
Աֆղանստանում թմրանյութերի գնի աճին նպաստել է երկրում ստեղծված անկայուն իրավիճակը և արտաքին սահմանների փակ լինելը: Սակայն, ըստ աղբյուրի, գների աճը ափիումի և արտադրողներն ու գնորդները կապում են նախևառաջ օգոստոսին «Թալիբանի» ներկայացուցիչների հայտարարության հետ այն մասին, որ թալիբները մտադիր են միջազգային աջակցության ներքո պայքար սկսել երկրում թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները ժամանակավորապես կվերականգնեն Աֆղանստանի վերջին թագավորի սահմանադրությունը
- Պենտագոնի ղեկավարն այցելել է բազա, որտեղ տեղակայել են աֆղան փախստականներին
- Պուտինն ու Էրդողանը հանդիպմանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին