Օրվա մամուլ 09:20 29/09/2021 Հայաստան

«Ժողովուրդ». Ենթադրյալ հանցագործն իրեն վերագրվող հանցագործության վարկածները քննելու իրավունք չի ունենում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո:

Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձևավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձևավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա:

Իշխող թիմը չի թաքցնում, որ ստեղծվելիք հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է լինելու, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների, անձամբ է որոշում, թե քննիչ հանձնաժողովի կազմում իշխանության քվոտայով ովքեր են ներկայացված լինելու: Փաշինյանն ու թիմակիցները, որ զօրուգիշեր հայտարարում են, թե քննիչ հանձնաժողովը վերերկրային մի կառույց է լինելու, քննելու և բացահայտելու է պատերազմի հետ կապված ամեն մի դրվագ՝ իր վրա վերցնելով թե՛ քննիչի, թե՛ դատավորի ու դատախազի գործառույթները, կարծես մոռանում են՝ ըստ իրավական նորմերի՝ ենթադրյալ հանցագործն իրեն վերագրվող հանցագործության վարկածները քննելու իրավունք չի ունենում:

Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի ժամանակ հույժ կարևոր պաշտոն զբաղեցնելով, փաստորեն պետք է ոչ միայն իր, այլ իր ներկայացրած քաղաքական թիմի քայլերն ու դրանից բխած սխալները, բացթողումները քննի: Դա ակնհայտորեն կարող է կաշկանդել պաշտոնյային հանգամանքներն առավել մանրամասն ու համակողմանի քննել: Վերոնշյալ դիտարկումն իրավաօրենսդրական նորմերով իհարկե չի կարգավորում, ու այն ավելի շատ քաղաքական տիրույթում է, բայց թույլ է տալիսեզրակացնել, որ իշխանությունը պատերազմի հետևանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահությունը ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ մեկ այլ՝ փոքրիշատե չեզոք անհատի չի ուզում զիջել:

Քոչարյանի գլխավորությամբ, հիշեցնենք, նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն էին ուսումնասիրվել: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում արդեն բացահայտվել էին որոշ միֆեր, որոնք իշխանությանը, մեղմ ասած, ձեռնտու չեն, մասնավորապես՝ թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել, խոտ են կերել կամ բահերով են կռվել, տանկերում ջուր է լցված եղել. այս ամենը հենց զինվորներն էին հերքել:

Հարց է առաջանում՝ իշխանությունն այժմ ինչպե՞ս է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն անելու, եթե նախկինի փորձը ցույց տվեց, որ հանձնաժողովում ներառված, ռազմական գիտելիքներ գրեթե չունեցող, բանակում չծառայած պատգամավորները «Ապրիլյանի» հանձնաժողովում որևէ օգուտ չէն տվել, քաղաքական հանձնարարականները տգեղ կատարելուց բացի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:01
Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
«Իշխանությունները ոչ թե գնալու են սովորական ֆիզիկական անձի դուռը թակեն հայտարարագիրը ստուգեն, այլ առաջին հերթին գալու են լրատվականների...
Աղբյուր` Panorama.am
14:52
Մարդիկ երևի որոշել են լրացնել իրենց կոմպլեքսները. Կարեն Քոչարյանը՝ «Կրթվելը նորաձև է» արշավի մասին
«Մարդիկ երևի որոշել են լրացնել իրենց կոմպլեքսները»,-«Իրազեկ և պաշտպանված սպառող» հաղորդմանն ասել է  քաղտեխնոլոգ...
Աղբյուր` Panorama.am
14:40
Սրբուհի Գալյանը պատժել է երեք նոտարի
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Մանկական մահացությունների մեջ գրիպը 3-րդ տեղում է. «Մուրացան»
Գրիպը սուր շնչական, օդակաթիլային վարակ է, որի հարուցիչը հանդիսանում են A, B և C տիպի վիրուսները: Ներկայումս մեր հանրապետությունում շրջանառվում է...
Աղբյուր` Panorama.am
13:53
Մեքենայում պայթյունի հետևանքով կա տուժած. Փրկարար ծառայություն
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
Պետք է տարբերել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները ռազմավարական գործընկերային հարաբերություններից։ Խոսելով ԱՄՆ-ի Ու հայաստանի միջև...
Աղբյուր` Panorama.am
13:25
«Քիմիա» առարկայի միասնական քննության թեստերում սխալներ են եղել. «Խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի»
Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։ Հունվարի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
13:08
Մանկապարտեզներում կա 1 կգ-ի համար 1600-1700 դրամանոց կարագ. Գեղամ Գևորգյան
«2024 թվականին ընդհանուր առմամբ 3 մլրդ 46 մլն դրամի տուգանք է նշանակվել, որից պետական բյուջե արդեն վճարվել է 1 մլրդ 124 մլն...
Աղբյուր` Panorama.am
13:04
Ժողովուրդ, ումի՞ց ենք խոսում... այն մարդուց, ով կասկածանքի տակ է դնում Հայոց gեղաuպանnւթյnւնը. Քաղաքացի
«Ժողովուրդ, ումի՞ց ենք խոսում։ Մենք խոսում ենք այն մարդու մասին, ով այսօր կասկածանքի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը»,-...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ղալաթ արեցինք, ընտրեցինք, սխալվել ենք, մեր հարկերի հաշվին շքեղության մեջ են ապրում, հիմա էլ մեր գլխին բամփում են. Ակցիայի մասնակից
«Ուշ թե շուտ բոլորը կհասկանան, որ սա վերջին է, օր-օրի ավելի վատ բաներ ենք տեսնում»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել. Oragir.news
Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայոց Ցեղաuպանnւթյան փաստի բացահայտ ժխտման տենդենցները պետք է քրեորեն պատժելի լինեն ՀՀ-ում. Աբրահամյան
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:54
«Ֆոտոլուր»-ի տնօրեն. Հետևողականորեն շարունակելու եմ այս դատական գործընթացները, ինչքան էլ որ դժվար լինի
«Դատարանում 1in.am-ի դեմ  «Ֆոտոլուր»-ի տարած հաղթանակը նախադեպ է։ Մեր լուսանկարները շատ են օգտագործում, իմացեք, որ գրեթե...
Աղբյուր` Panorama.am
11:52
Մեր քաղաքական ընդդիմադիրները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ. Տիգրան Ավինյան
«Այս փուլում ունեցել ենք մեծ բարդություններ, օրինակ կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ հազար ու մի պրոբլեմի առաջ ենք...
Աղբյուր` Panorama.am
11:29
Մարդն օրը մի քանի հազար դրամով չարքաշ աշխատում է, հարկ է մուծում՝ հերիք չէ, մի հատ էլ եկամտի հայտարարագիր եք ուզում. Մեսրոպ Առաքելյան
2025 թվականի եկամտի համընդհանուր հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ 2026 թվականից՝ արդեն բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:21
Պետությանը կվերադարձվի շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար ԱՄՆ դոլար. Դատախազություն
Օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեքենայի վարորդն ու ուղևորներն այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն
Հունվարի 26-ին, ժամը 17։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշատ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
10:59
Քառսունն էլ անխելք, որ օրոր կարդան
Նիկոլ Փաշինյան կողակից առավ, Լաճերին այնքան երնրներ տարավ, Պետության բյուջեն լեղաճաք եղավ; Նայեց բոլորը՝ Մհերներ չկան, Ուր է իմ, ասաց,...
Աղբյուր` Panorama.am
10:41
«Իրական Հայաստանի» փոխարեն վերջապես ճանաչել «իրական Ադրբեջանը». Արա Այվազյան
Համահայկական դիվանագիտական խորհրդի համահիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Էսկալացիոն ճանապարhով չգնալու...
Աղբյուր` Panorama.am
10:29
Անգամ 100 դրամը կարող է մարդկային ճակատագրեր փոխել
2024 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 23.7%-ը աղքատ է։ Այս տվյալները ներկայացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն: 2024թ. օգոստոսից...
Աղբյուր` Panorama.am
10:20
Նարիշկին. Արևմուտքը փորձում է խափանել պետությունների ղեկավարների մասնակցությունը ՌԴ-ում Հաղթանակի տոնակատարություններին
Արևմուտքին չի հաջողվի խափանել Հաղթանակի 80-ամյակին նվիրված Ռուսաստանի տոնակատարությունը բարեկամ երկրների ղեկավարների հետ։ Ռիա նովոստիին ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Զուրաբիշվիլին ԱՄՆ-ին խնդրել է Վրաստանին պաշտպանել Ռուսաստանից
ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, օգտագործում է իր անձնական կապերը՝ կոչ անելով Դոնալդ Թրամփի «ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
10:02
ԱՄՆ-ում 76-ամյա կինը հանկարծ իմացել է, որ հղի է
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ 76-ամյա սևամորթ կնոջը հիվանդանոցում հայտնել են, որ նա 12 շաբաթական հղի է։  Լուրից կինը հանկարծակիի է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Մախաչև. Հավանականություն կա, որ կմենամարտենք Արման Ծառուկյանի հետ
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն ռուս Իսլամ Մախաչևը խոսել է ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանի հետ մենամարտի հավանականության մասին։ Նրանք...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա
Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են:...
Աղբյուր` Panorama.am
09:38
Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի կամ իրականալի չի եղել, անում են Փաշինյանի միջոցով. Աբրահամյան
«Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է: Եվ այս համատեքստում պետք...
Աղբյուր` Panorama.am
09:35
Բոլիվիայում վթարի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է մահացել
Բոլիվիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս  9-ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է Eldeber...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}