«Ժողովուրդ». Մխիթար Հայրապետյանը հանգիստ գործ ուզեց Փաշինյանից և կարծես թե, ստացավ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տևական ժանանակ լարվել էին Փաշինյանի և Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն է ուզում կառավարությունում:
Ըստ մեր աղբյուրների՝ վերջերս Հայրապետյանն ակնհայտ ցույց է տվել, որ ինքը չի հանդուրժելու այդ վիճակը ու միայն ՔՊ վարչության անդամ մնալ չի ցանկանում: Ի դեպ, նշվում է, որ Հայրապետյանը հանգիստ գործ է ուզել, քանի որ կարծում է, որ իշխանական թևը շատ սխալներ է թույլ տալիս, ու չի ցանկանում որևէ պատասխանատվություն կիսել նրանց հետ:
Երբ ս.թ. սպրիլի 14-ին՝ ԱԺ-ում հեպատերազմական մի քննարկման ժամանակ, երբ հնչեց «ապագա կա Հայաստանում» արտահայտությունը, ու ողջ «Իմ քայլը» հոտնկայս ծափահարեց, Մխիթար Հայրապետյանը չկանգնեց ու չծափահարեց. սա, կարծես թե, չի ներվում: Ու մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին հայտնել է, որ նպատակ ունի նրան «տալ» «Իմ քայլը» հիմնադրամի գործադիրտնօրենի պաշտոնը, որ զբաղմունք ունենա:
Հայրապետյանը մեծ սիրով համաձայնել է «շառից-փորձանքից» հեռու մնալ ու փոխշահավետ պաշտոն է ստանձնել: Երեկ էլ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արդեն պաշտոնապես հայտնեց, որ, խորհրդի որոշմամբ, գործադիր նոր տնօրեն է ընտրվել Հայրապետյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան